2011 թ. մայիսին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9 տոկոս: Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Նշենք, որ ապրիլին 12-ամսյա գնաճը 8.9 տոկոս էր:
Այս տարվա մայիսին ապրիլի նկատմամբ գների փոփոխություն չի արձանագրվել, իսկ դեկտեմբերի նկատմամբ գներն աճել են 5 տոկոսով:
Գնաճի ամենաբարձր տեմպը պահպանվում է պարենային ապրանքներ խմբում` 16.2 տոկոս: Ոչ պարենային ապրանքները թանկացել են 2 տոկոսով, իսկ ծառայությունները` 2.3 տոկոսով:
2011թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.98%, ինչը 0.06 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (1.04):




























