ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Յակոբաշվիլիի հայտարարությունը անհնար է գնահատել այլ կերպ, քան անտեղյակություն տարածաշրջանում տեղի ունեցած եւ ունեցող գործընթացներից: Նման կարծիք է հայտնել Հայաստանի ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը:

«Դիվանագետի նման հայտարարությունները համահունչ չեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուն եւ բարձր մակարդակին»,- ասել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թենգիզ Յակոբաշվիլին հայտարարել էր, որ Հայաստանն իր զարգացմանն անգամ չնչին ուշադրություն չի կարող դարձնել, որովհետեւ նրա գլուխն այլ բաներով է զբաղված, առկա են բազմաթիվ ներքին խնդիրներ: