Նիկոլ Փաշինյանը ինչ զավթել է իշխանությունը, բավականին հետաքրքիր ձեւով է աշխատում. Նա գրեթե բոլոր խնդիրներում սկզբում բացում է օվերտոնի պատուհանը, հետո ինչ-որ ժամանակ անց  տեղի է ունենում այն, ինչը ինքն անձնապես կամ իր տիկնոջ, կամ պատգամավորների միջոցով ասել է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ունեն տեղեկություններ, որ Արցախում որոշ դավադիր գեներալներ հրահրելու են պատերազմ, որի հետեւանքով մենք պարտվելու ենք. «Անցավ որոշ ժամանակ եւ, ցավոք սրտի, հայ ազգը կրեց իր ամենախայտառակ պարտություններից մեկը: Մի բան է պարտվել արդար կռվում, մեկ այլ բան է քեզ քո ղեկավարությունը տանում է պարտության: Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունը մեզ տարան դեպի դավադիր պարտություն: Գեներալ Մովսես Հակոբյանի կողմից հնչեցված բոլոր բացահայտումներըհենց դրա մասին էին: Մովսես Հակոբյանն ասաց, որ մեր երկրի իշխանությունները արել են ամեն հնարավոր, որ մենք պարտվենք այս պատերազմում: Նրա հայտարարությունների հիման վրա պետք է բազմաթիվ քրգործեր հարուցվեն եւ բոլորը պատասխան տան»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ինքը չի հասկանում երկրի վարչապետն ով է՝ Նիկոլ Փաշինյանը, թե Աննա Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ այս պարտությունը սկիզբ է նոր պարտությունների, եթե այս իշխանությունը մնա. «Հիմա ամբողջ աշխարհը նայում է տեսնի, թե արդյոք հայ ազգը պատրաստ է հանդուրժել պարտված իշխանությանը: Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանին սատարելով ամբողջ աշխարհին հղում ենք շատ վատ մեսիջ, որ հայ ազգը պարտությունը հանդուրժող ազգ է: Դրանով իսկ մենք կրկին խայտառակ ենք լինում ամբողջ աշխարհով»,-ասաց Արա Վարդանյանը:

Անդրադառնալով նախարարների փոփոխությանը, նա նկատեց, որ հայաստանում կա միաբեւեռ իշխանություն. «Ցանկացած կադրային փոփոխություն՝ լինի ՊՆ-ում, ԱԱԾ-ում, թե որեւէ այլ գերատեսչությունում, չի բերելու որեւէ՝ փոփոխության, քանի որ իրական փտած համակարգը ամենավերեւի համակարգն էԿարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալու օրերը հաշված են:

Ժողովրդին խաբել են, ժողովուրդը դա հասկացել է, բայց ցավոք սրտի, հյ ժողովուրդը վճարել է անհամեմատ բարձր գին, քան  պետք է վճարեր այդ խաբեության համար: Ցավոք սրտի, այն, ինչ մնացել է Արցախից, դեռեւս պետք է հասկանանք, թե ինչպես ենք պահելու այդ մնացածը: Այսօր արդեն Արցախի անվտանգության երաշխվորը դարձել է Ռուսաստանը, ոչ թե Հայաստանը: Այսօր հայաստանը կանգնած է շատ լուրջ վտանգի առջեւ՝ դառնալու Սիրիա: Եթե այս իշխանությունը մնա, ես չեմ կարող բացառել, որՀայաստանը կվերածվի Սիրիայի, կդառանա ռու-թուրքական պատերազմի ռազմի դաշտ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ իշխանության գան մարդիկ, որոնք առաջին հերթին կկարողանան կարգավորել մեր հարաբերությունները գլխավոր խաղացողների հետ՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան, վերջնականապես կկողմնորոշվեն, թե ուր է գնում Հայաստանը»,-ասաց Արա Վարդանյանը՝ հավելելով, որ իրեն նաեւ մտահոգում է, որ Ալիեւը ծաղրում է ՀՀ ղեկավարին ու չի ստանում որեւէ պատասխան»,-ընդգծեց նա:

Արա Վարդանյանը կանխատեսեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, մենք ականատես ենք լինելու արտագաղթի երկրորդ խոշոր ալիքին. «Ես չեմ ասում, որ այս իշխանությանը պետք է փոխել փողոցով, ես ասում եմ, որ նա պետք է հեռանա: Այս պատերազմում իրոք, մարդիկ մահացել են հանուն ոչնչի, որովհետեւ իրենց ստիպել են պարտվել, ստիպել են մահանալ»:

Անդրադառնալով հարցին, թե ով կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին եւ երկիրը դուրս բերել այս վիճակից, Արա Վարդանյանն ասաց. «Ցանկացած անձ, ով կվերցնի իշխանությունը, իրեն պետք է արձան կանգնեցնել: Հայաստանի տնտեսությունն այսօր փլուզված, կոլապսի մոտ իրավիճակում է: Մենք ուննալու ենք աշխախատեղերի շատ լուրջ կրճատումներ: Արդյոք կա մարդ, որ կարող է փոփոխություններ մտցնել այս ամենում, կարծում եմ՝ կա թե ՀՀ-ում, թե դրսում: Մնում է մենք ազգովի խնդրենք, որ այդ մարդիկ գան եւ փորձեն մեզ օգնել: Վարչապետը պետք է լինի շատ լուրջ ճանապարհ անցած, շատ լուրջ գիտելիքների տեր մարդ, որն ունի նման աշխատանքի փորձ: Սա շատ կարեւոր է»:

«Նիկոլ Փաշինյան երեւույթը բաղկացած է 3 թվերից՝ 10, 2000 եւ 4750: 10-ը «Մարտի 1»-ի զոհերն են, 2000-ը կորոնավիրուսի զոհերն են, իսկ 4750-ը՝ այս պատերազմի զոհերն են: Նիկոլ Փաշինյանը միայն մահ է բերել այս ազգին: Ես չեմ ուզում, որ մենք թույլ տանք, որ Փաշինյանը այդ երեք թվերին ավելացնի 4-րը: Օրինակ Թուրքիայի հետ պատերազմի սկսման դեպքում զոհերը կամ  ներքաղաքական տարբեր իրադարձությունների արդյունքում արձնագարված զոհերը»,-ասաց նա: