Հայտնվել են նոր PR-գործակալություններ, որոնք զբաղվում են «հեղինակության կառավարմամբ»: Ըստ The Times-ի, դրանց ծառայություններից օգտվում են հայտնի մարդիկ, խոշոր ընկերությունները, զբոսաշրջային բիզեսնի ներկայացուցիչները, որպեսզի Google որոնողական համակարգից թաքցնեն իրենց մասին մամուլի բացասական հրապարակումները:
Google-ը որոնումների վարկանիշը կազմում է` հիմնվելով տասնյակ չափորոշիչների վրա, բայց առանցքայիններից է` այլ կայքերից հղումները: Ընդ որում, օգտվողների 90 տոկոսը դիտում է որոնումների միայն առաջին էջը եւ քչերն են հասնում երրորդին:
Հեղինակության կառավարման գործակալությունները չեն հրապարակում իրենց պատվիրատուների անունները, սակայն երեք հայտնի մարդիկ` մի գրող, մի պահպանողական գործիչ, ով սիրավեպ է ունեցել եւ մարմնավաճառուհու հետ կապի մեջ բռնված ամուսնացած մի դերասան դիմել են գործակալությանը` օգնելու, որ գաղտնի պահեն իրենց անունը:




























