Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը երեքշաբթի աճում է միջինում 4 տոկոսով՝ մոտենալով 20 հազար դոլար ցուցանիշին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինը թանկացել է 4,77%-ով՝ հասնելով 19 348 դոլարի, իսկ Binance բորսայում՝  4,60%-ով՝ հասնելով  19 373 դոլարի:

Վերջին անգամ բիթքոինը հասել է 20 հազար դոլար ցուցանիշի 2017 թվականի դեկտեմբերի 17-ին: