Apple ընկերությունը խոստացել է անվճար վերանորոգել iPhone 11-ը, եթե այն դադարի արձագանքել հպմանը: Պարզվել է, որ սմարթֆոնների որոշ խմբաքանակ արտադրվել է դիսփլեյի մոդուլում տեխնիկական խոտանով, հաղորդում է ՄԿ-ը:

Արտադրողները վստահեցնում են, որ խոսքը վերաբերում է սարքերի փոքր տոկոսին: Ընկերության կայքում կարելի է տեղեկանալ՝ արդյոք գաջեթը համապատասխանում է անվճար վերանորոգման ծրագրին: Այնտեղ՝ կայքի հատուկ դաշտում, անհրաժեշտ է գրել սարքի սերիական համարը: Նրանց, ովքեր արդեն վճարել են սմարթֆոնի վերանորոգման համար, առաջարկում են կապ հաստատել աջակցության կենտրոնի հետ եւ քննարկել ծախսերի փոխհատուցման տարբերակը: