Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը կամավոր չի թողնի: Այս մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունը ունակ չէ պաշտպանելու երկրի քաղաքացիների շահերը: «Ընդդիմությունը Փաշինյանի հրաժարականին է հասնելու բոլոր օրինական միջոցներով: Ինչպես ժամանակին ասաց խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը, չկա շենք, որտեղ չկարողանան մտնել, քանի որ մեր պահանջներն օրինական են»,- նշեց Զոհրաբյանը:
Նա միաժամանակ կարծիք հայտնեց, որ Փաշինյանը չի պատրաստվում կամավոր հեռանալ՝ հավելելով, որ նրան չափից ավելի լավ է ճանաչում (ժամանակին լրագրող է աշխատել վերջինի թերթում – խմբ.):











