Հայտնաբերվել է սմարթֆոնների վնասակար ծրագրային ապահովմամբ վարակվելու նոր ճանապարհ: Այս մասին հայտնում է Gizmochina-ն՝ վկայակոչելով Չինաստանի հանրային անվտանգության նախարարության կիբեռանվտանգության բյուրոյին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փորձագետները պարզել են, որ հաքերները կարող էին տրոյական ծրագրեր ներդնել լիցքավորման եւ սնուցման համընդհանուր հասանելի բլոկների մեջ: Բավական է մեկ միացում, եւ զոհ սմարթֆոնն արդեն վարակված է վիրուսով:
Չարամիտներն օգտագործում են դյուրակիր լիցքավորիչներ, որ վարակված սմարթֆոնից տեղեկություն ստանան: Այս եղանակով հեռախոսի մեջ հայտնված տրոյական ծրագրերը տեղադրում են գովազդային ԾԱ, գողանում բջջային բանկինգի տվյալները կամ «զոմբի սմարթֆոնին» ստիպում ձեռք բերել կրիպտոարժույթ:
Սպառնալիքից կարելի է խուսափել մի քանի մեթոդով: Առաջին՝ պետք է չէ սմարթֆոնը լիցքավորեել համընդհանուր հասանելի եւ անվճար լիցքավորիչներով: Երկրորդ՝ գնելով նոր արտաքին մարտկոց՝ արժե ուշադրություն դարձնել արտադրողի վրա: Վերջապես՝ Android-սմարթֆոնում մի միացրեք «Մշակողի ռեժիմը», որը կարող է վնասել սարքի անվտանգությունը:





























