Նոր Samsung Galaxy S21, Galaxy S21+ եւ Galaxy S21 Ultra նոր սմարթֆոնները կարող են զրկվել կոմպլեկտային լիցքավորումից: Ընկերության այս որոշման մասին հայտնում է 9to5Mac-ը` վկայակոչելով բրազիլական ANATEL հեռահաղորդակցական գործակալությանը:

Հարավամերիկյան շուկայի համար սերտիֆիկացված սմարթֆոնները մատակարարվելու են առանց լիցքավորիչի, սակայն` լարով եւ ականջակալներով: Հնարավոր է` ոչ պոպուլյար որոշումը տարածվի միայն աշխարհի մի շարք տարածաշրջաններում` 2021-ի հունվարին Կորեայի նոր ֆլագմանների պրեզենտացիայից հետո:

Առաջին արտադրողը, որը սմարթֆոնի կոմպլեկտից հանեց էլեկտրամատակարարման բլոկը, Apple-ն էր: Նոր iPhone- ները վաճառվում են առանց լիցքավորիչների, ընդ որում, նորամուծությունը տարածվել է նաեւ նախորդ տարիների մոդելների վրա: Կուպերտինոյում դա բացատրել են հոգատարությամբ շրջակա միջավայրի նկատմամբ: Հետաքրքիր է, որ ավելի վաղ հարավկորեական ընկերությունում Apple-ի այս քայլն ակտիվորեն քննադատվում էր: