100 տարի մենք պետություն չունենք, մարիոնետային պետություն ենք եղել, հիմա էլ ենք այդպիսին, մենք անկախություն չունեցանք, մենք այդպես էլ անտեր մնացինք, մեզնով զբաղվում են բոլորը, բացի մեզանից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի մտավորականությների կազմակերպած «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր Լեւոն Իվանյանը:

«Մենք չունենք այդ մարդը, մի Նժդեհ կար, էն էլ զզվեց, թողեց գնաց: Դրանից հետո էլի Հայաստանով զբաղվում են մարդիկ, որոնցից ոչ մեկը հայրենանպաստ գործունեություն չի վարում: Մենք 100 տարվա մեջ չկարողացանք միջազգային միակ իրավունքին՝ Սեւրի իրավարար վճռին, տեր կանգնել: Անտեր թողել ենք, որովհետեւ տեր չունենք, որովհետեւ անտեր երկիր ենք: Անտերն այն է, որ չես կարող որոշում կայացնել ու դրանով զբաղվել, քեզ ո՞վ է թողնելու: Ռուսաստանը չի թողնելու, Թուրքիան չի թողնելու: Հիմա ումի՞ց ենք բան պահանջում: Հիմա Հայաստան էլ չունենք: Արցախը մեր ձեռքից տարան, հիմա Զանգեզուրն են տանելու: Ո՞վ է տեր կանգնելու, սրա՞նք, իհարկե ոչ: Սրանք երեւի մնում են, որ Զանգեզուրն էլ տան: Ամենահավանականն այն է, որ այս երկիրը բաժանվելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ»,-ընդգծեց Իվանյանը՝ հավելելով, որ եթե ՆԻկոլ Փաշինյանը մնա, Հյաստանն էլ ենք կորցնելու: