Ամենապոպուլյար կրիպտոարժույթը` բիթքոինի գինը չորեքշաբթի ըկնում է միջինում 5 տոկոսով ՝ ավելի վաղ գրանցված աճից հետո: Փորձագետները չեն բացառում, որ առաջիկա օրերին կրիպտոարժույթի գինը կարող է իջնել 16-17 հազար դոլարի մակարդակի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap-ի տվյալներով` բիթքոինի գինը նվազել է 4.97 տոկոսով եւ 18197 դոլար է կազմել, իսկ կրիպտոարժույթների ամենամեծ Binance բորսայում` 5.04 տոկոսով` մինչեւ 18190 դոլար: