Ընթանում են գործընթացներ ադրբեջանական զինծառայողների կողմից Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այս մասին դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հետաքննություն է ընթանում, փաստեր են հավաքվում: «Նախաձեռնություններ են իրականացվում ոչ միայն երկրի ներսում, այլեւ միջազգային ատյաններում»,- նշեց նա: