Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը չափավոր կերպով աճում է, վկայում են աճուրդների տվյալները:

Համաձայն CoinMarketCap պորտալի, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին գինը` բիթքոինը թանկանում է 1.54 տոկոսով` հասնելով 18413 դոլարի, իսկ կրիպտոարժույթի ամենամեծ Binance բորսայում` 1.06 տոկոսով` հասնելով 18406 ԱՄՆ դոլարի:

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր համաշխարհային շուկայի մոտ 62.6 տոկոսը: