Խուճապի մեջ են այն մարդիկ, որոնք մտածում են, որ դա խուճապ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին լուսանկար էր տարածվել, որտեղ վարչապետին ուղեկցող մեքենաներից դուրս եկած զենքեր կային:

«Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմական դրության մեջ, ինչպես նաեւ երկու անգամ իրավիճակ է եղել, երբ օրինակ ԱԺ նախագահին փորձել են սպանել ընդամենը օրեր առաջ, ինչպես նաեւ գնացել մտել են կառավարություն եւ վարչապետի տուն: Այսինքն դուք համարում եք, որ անհանգստանալու բան չկա՞, երբ ունենք հարեւան Ադրբեջան եւ նման լարված իրավիճակ: Մենք խոսում ենք երկրի ղեկավարի մասին, որը պատերազմական դրության մեջ ենք:

Իսկ ձեզ թվում է, որ մնացած բոլոր ղեկավարները կամ նունիսկ այն թեկնածուն, որին 17 կուսակցությունները, որոնցից առնվազն 13-ը մարդ կուսակցություն են, ու թիկնապահներով կանգնած էին այստեղ: Կամ պարոն Վանեցյանը 6 թիկնապահով է միտինգի գալիս, ինչի՞ իրենց չեք հարցնում, հլա հարցրեք»,-ասաց Ալեն Սիմոնյանը: