WeChat-ի օգտատերը կիսվել է սմարթֆոնի մարտկոցի կյանքը երկարաձգելու միջոցներով, հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Նա նշել է, որ շատերը սխալներ են թույլ տալիս հեռախոսը լիցքավորելիս, եւ որպեսզի սարքի մարտկոցը երկար աշխատի, օգտատերն առաջարկում է մի քանի պարզ կանոնների հետեւել:

Պետք է հաճախակի լիցքավորել հեռախոսը: Դա պետք է անել ամեն անգամ, երբ նման հնարավորություն կա, նույնիսկ եթե այդ պրոցեսը մի քանի րոպե զբաղեցնի: Սմարթֆոնի լիարժեք լիցքավորումը վնասում է մարտկոցը, այդ պատճառով պետք է պահել ավելի քան 50 տոկոս լիցքավորում:

Պետք չէ լիցքավորել հեռախոսը 100 տոկոսով միանգամից: Դա կնվազեցնի մարտկոցի տարողությունը: Ամենից լավ տարբերակ է հանել սարքը, երբ լիցքավորման մակարդակը հասել է 98 տոկոսի:

Լիցքավորման սարքի հետ ճիշտ վերաբերմունք. խորհուրդ չի տրվում սարքն ակտիվորեն օգտագործել լիցքավորման ժամանակ, քանի որ դա վնասում է մարտկոցը:

Գրառման հեղինակը նաեւ պարզաբանում է, թե ինչու մարտկոցը կարող է արագ ապալիցքավորվել:

Մասնավորապես, դրան նպաստում են բաց հավելվածները, այնպիսի ծրագրեր , օրինակ՝ ստեղնաշարը, զարթուցիչցը, որոնք ապահովում են հավելվածի սարքի անվտանգությունը եւ այլն: Մեսենջերները եւս խորհուրդ է տրվում անջատել, որպեսզի ազատվի օպերատիվ հիշողությունն ու նվազեցվի էներգիայի սպառումը:

Սմարթֆոնի լիցքավորումը «ուտող» ծրագրերի թվում կարելի է թվարկել ավտոմատ թողարկվող հավելվածները՝ սարքի ծրագրային ապահովումը, տրոյանները եւ վիրուսները:

Հեռախոսի արագ ապալիցքավորմանը հանգեցնում են նաեւ Bluetooth-ը, GPS-ը եւ Wi-Fi-ը:

Եվս մեկ տրամաբանական պատճառ կարող է լինել էկրանի հաճախակի ապաարգելափակումը առկա հաղորդագրությունները ստուգելու համար: