Իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում նոր անձ կնշանակվի, դեկտեմբերի 15-ին հայտնել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատասենյակում: Նոր ղեկավարի անունը, ով այս պաշտոնում կփոխարինի Յոսի Կոենին, դեռ չի հաղորդվում, Իսրայելի իշխանությունները նրան Դ. Դ. են կոչում`  Մոսադի փորձառու վետերան, հավաստիացրել են վարչապետի աշխատասենյակում, գրում է DW- ն:

Սովորաբար «Մոսադ»-ը վարչության պետի անունը հայտնում է պատասխանատու հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո, ինչը դեռ տեղի չի ունեցել:

Յոսի Կոենի անունը միջազգային քաղաքականության մեջ բավականին հաճախ էր լսվում, մասնավորապես, հենց նա էր մի քանի անգամ գաղտնի այցերով մեկնում մահմեդական երկրներ, որոնց հետ Իսրայելին վերջին ամիսներին հաջողվեց կարգավորել հարաբերություններն ԱՄՆ-ի միջնորդությամբ: