Բիթքոինի գինն աճել է ավելի քան 13 տոկոսով եւ առաջին անգամ անցել է 22 հազար դոլար նիշից, վկայում են Binance բորսայում սակարկությունների տվյալները:

Այսպիսով, այս էլեկտրոնային արժույթը թարմացրել է պատմական առավելագույնը:

CoinMarketCap-ի տվյալներով, որը միջին գինը հաշվարկում է ըստ ավելի քան 20 բորսաների, Երեւանի ժամանակով 07:19-ին բիթքոինը թանկանում էր 13,49 տոկոսով՝ հասնելով մինչեւ 22 058 դոլարի, իսկ Binance բորսայում՝ 14,20 տոկոսով, հասնելով մինչեւ 22 069 դոլարի: