Հինգշաբթի բիթքոինը թանկանում է ավելի քան 19 տոկոսով. ամենատարածված կրիպտոարժույթի գինն առաջին անգամ 23 հազար դոլարից բարձր է աճել` սահմանելով երրորդ պատմական ռեկորդը վերջին 24 ժամվա ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի համաձայն, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինի գինն աճել է 19.42 տոկոսով եւ կազմել 23159 դոլար, իսկ կրիպտոարժույթի ամենամեծ Binance բորսայում` 19.05 տոկոսով` հասնելով 23200 դոլարի:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր համաշխարհային շուկայի մոտ 65.6 տոկոսը:





























