Զանգերը հասանելի կլինեն պոպուլյար WhatsApp մեսենջերի համակարգչային եւ վեբ տարբերակներում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով WABetaInfo-ն:
Ծրագրի մշակողներն ակտիվորեն փորձարկում են ձայնային եւ տեսազանգերի փոխանցման գործառույթը: Սեղանի տարբերակի որոշ օգտվողներ արդեն ստացել են ծրագրի նորացված ինտերֆեյսը. պատուհանում կոճակներ են հայտնվել, որոնք պատասխանատու են ձայնային կամ տեսազանգի համար:
Մեսենջերը սմարթֆոնների համար բացառիկ գործառույթի թողարկման ամսաթիվը պաշտոնապես դեռ չի հայտարարել: Սակայն, ինչպես նշում են ինսայդերները, առաջիկա շաբաթների ընթացքում տարբերակը հասանելի կդառնա բոլոր օգտվողների համար:




























