Երկուշաբթի բիթքոին կրիպտոարժույթի արժեքն աճել է միջինում 1,5 տոկսով՝ հասնելով 24 հազար դոլարի մակարդակի՝ վկայում են սակարկությունների տվյալները: Binance կրիպտոարժույթների բորսայում բիթքոինի արժեքն աճել է 1,54 տոկոսով՝ հասնելով մինչեւ 23 867 դոլարի:
CoinMarketCap պորտալի համաձայն՝ բիթքոինի արժեքն աճել է 1,28 տոկսով՝ կազմելով մինչեւ 23 851 դոլար:
Երկուշաբթի գիշերը բիթքոինի գինը հասել է պատմական նոր առավելագույնի՝ 24 298 դոլար: Դրանից հետո կրիպտոարժույթի գինը դանդաղեցրել է աճի տեմպերը:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարտարժույթների ողջ գլոբալ շուկայի 66,1 տոկոսը:





























