iOS համակարգում սարքերի անվտանգության ոլորտում հետազոտությունների շրջանակում հայտնվել է iPhone արդեն հաստատված ջեյլբրեյքով: Սմարթֆոնների հատուկ տարբերակի մասին պատմել են Apple-ում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

կոտրված սմարթֆոնները ընկերությունն ուղարկել է տվյալների անվտանգության ոլորտի մասնագետներին: Սարքերն առավելագույնս մոտ են այն iPhone-ներին, որոնք կարելի է գնել խանութներում: Գաջետները պետք է օգնեն գտնել եւ փակել նոր խոցելիություններ iOS-ում:

Apple-ը Security Research Device-ը փոխանցել է մշակողներին մեկ տարի վարձակալությամբ եւ պայմանով, որ սմարթֆոնը չի լքի հետազոտական լաբորատորիաները: Ծրագրին զուգահեռ ընկերությունը պատրաստ է մինչեւ 1,5 մլն դոլար վճարել նրանց, ովքեր խոցելիություն կհայտնաբերեն iOS-ում: