Հայաստանի եւ ՌԴ ԱԳՆ Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են  ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին հայտարարության իրականացման վերաբերյալ հարցռրը:

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության իրագործման շուրջ հարցերը: Նախարարները նաեւ քննարկել են երկկողմանի մի շարք արդի թեմաներ եւ միջազգային օրակարգը: