Խոսել ղարաբաղյան հակամարտության գոտում Հայաստանի սադրանքների կողմից, մեղմ ասած, անտեղի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուի հայտարարությունը, թե Երեւանը ձախողում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` նոր պատերազմ սադրելով:

«Բավական բարդ է պատկերացնել, որ Հայաստանը նոր պատերազմ է սադրում, քանի որ դա իրատեսական չէ բազում պատճառներով»,- նկատել է փորձագետը`նշելով երեք հիմնական պատճառներ. «Առաջինը, հայկական բանակի բյուջեն այնքան մեծ չէ, որքան Ադրբեջանի բանակինը: Բացի այդ, Ադրբեջանի բանակի տեխնիկական սպառազինությունը ավելի բարձր է, նաեւ Հայաստանի իշխանությունները պատերազմի մասին մտածելու ժամանակ չունեն, նրանք ներքին շատ խնդիրներ ունեն»:

Ցիգանոկը նաեւ կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը հերթական հայտարարությունն է` միտված ներքին լսարանի սպառմանը եւ լուրջ չէ: