Հինգշաբթի առավոտյան ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքն ընկնում է միջինում 2 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները:
CoinMarketCap պորտալի համաձայն, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա` բիթքոինն էժանացել է 1.79 տոկոսով` կազմելով 23.107 դոլար: Binance բորսայում բիթքոինի գինը նվազել է 2.11 տոկոսով` կազմելով 23.060 դոլար:
Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր համաշխարհային շուկայի 69.2 տոկոսը:





























