Ամբողջ աշխարհում մայներները ընդմիշտ կորցրել են 3-ից մինչեւ 5 միլիոն բիթքոին, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է շվեյցարական Swissquote առցանց բանկի թվային ակտիվների բաժնի ղեկավար Քրիս Թոմասը:
Նա նշել է, որ այս կորած կրիպտոարժույթի դուրսբերումն անհնարին է դարձել: Պատճառը կա՛մ մոռացված գաղտնաբառերն են, կա՛մ նրանց մայնինգի սարքավորման վնասումը:
Ներկա պահին մայներները ընդամենը վաստակել են շուրջ 19 մլն բիթքոին: Հաջորդ 2021 թվականին այդ թիվը կհասնի 21 միլիոնի:
Նա հավելել է, որ բիթքոինի պահանջարկը կշարունակի գերազանցել առաջարկը, ուստի հաջորդ տարի կրիպտոարժույթը կշարունակի թանկանալ:
Լուրը գրելու պահին բորսաներում բիթքոինը վաճառվում էր 26,962 դոլարով մեկ մետաղադրամի դիմաց: Նախօրեին՝ դեկտեմբերի 27-ին, այս կրիպտոարժույթը գերազանցել էր սեփական ռեկորդը եւ վաճառվել 27,603 դոլարով:





























