Արդարադատության նախարարության դիմաց մեծ թվով ոստիկաններ կան։ Այստեղ մի խումբ քաղաքացիներ հավաք են անում, որպեսզի նախարարությունից տեղեկատվություն ստանան, թե հունվարի 11-ին Ռուսաստանում հնարավոր Փաշինյան- Պուտին-Ալիեւ հանդիպմանը ի՞նչ փաստաթուղթ է ստորագրվելու եւ ի՞նչ դրույթներ են դրանք պարունակում։
Ավելի վաղ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ժամը՝ 12։00-ին հավաք են անելու նախարարության դիմաց, որպեսզի իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան։











