ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերին առաջադրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարի պաշտոնում: Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակվել է քաղաքական գործչի անցումային թիմի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

50-ամյա Փաուերը զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը 2013 թվականից 2017 թվականը: «Փաուերը կլինի հզոր ձայն խոցելիներին օգնելու համար՝ սկզիբ դնելով մարդկային զարգացման նոր դարաշրջանին, ինչպես նաեւ առաջ տանելով ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի շահերը»,-ասել է Բայդենը: