Skype-ի ղեկավարությունը Twitter-ում պաշտոնական միկրոբլոգի միջոցով հայտարարել է, թե պարզում է ծրագրային խափանման պատճառը, որն անհարմարություններ է ստեղծել օգտվողների համար` սկսած Երեւանի ժամանակով ժամը 16:10-ից: Նշենք, որ վերանորոգման «ձեռքի» մեթոդը, որը մայիսի 26-ի խափանման ժամանակ օգնել էր շատերին վերականգնել ծառայության աշխատանքը, այժմ չի գործում: Այն ժամանակ օգտվողներին առաջարկում էին ջնջել shared.xml ֆայլը ծառայողական Skype թղթապանակից:
Նշենք, որ IP-տելեֆոնիայի Skype ծառայությունը կրկին դադարել է գործել ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում: Ծրագրի անջատումից հետո այն կրկին հնարավոր է լինում միացնել, բայց որոշ ժամանակ անց օգտվողը կրկին անջատվում է: Նշենք, որ մայիսի սկզբին Skype-ը գնվեց Microsoft-ի կողմից, եւ մի շարք ինտերֆեյսային փոփոխություններ արվեցին:




























