Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականությունը մեծացել է, որից կարող է տուժել նաեւ Վրաստանն ու ողջ տարածաշրջանը: Այս մասին GHN գործակալությունը տված հարցազրույցում հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:

«Ես կարծում եմ, որ պատերազմի վերսկսման հավանականությունը 50/50 է: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Հայաստանին ուղղված սպառնալիքները PR-ի տարրեր են պարունակում: Փաստ է, որ իրավիճակը փակուղային է: Միջազգային կազմակերպությունների հավակնոտության եւ պասիվության պատճառով, անգամ իմիտացիա չկա, թե կատարվում են որոշակի գործողություններ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»,- ասել է փորձագետը:

Նրա խոսքով, պատերազմի վերսկսման դեպքում, դա չի լինի հակամարտություն միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: «Դա կլինի կլինի պատերազմ ողջ տարածաշրջանում, որը կազդի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Կոնկրետ Վրաստանին դա հետ կշպրտի 25-30 տարով, ինչը ձեռնտու է միայն մեր թշնամիներին»,- ընդգծել է Արեշիձեն: