Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ Հայրենիքի պաշտպանի օրը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի եւ ծառայության պատասխանատու անձանց ուղեկցությամբ այցելել է պատերազմական գործողությունների ընթացքում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս անմահացած փրկարարներ՝ Դավիթ Դոլուխանյանի, Հարություն Աթաջանյանի եւ  Հովիկ Աղաջանյանի ընտանիքներին: Իսկ Արայիկ Հակոբյանի հարազատների Արցախում չգտնվելու պատճառով՝ այցը հետաձգվել է:  Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Կարեն Սարգսյանը վերստին ցավակցություն է հայտնել հերոսների հարազատներին, նշել, որ զոհված փրկարարների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրներն այսուհետ եւս լինելու են իր անմիջական ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ ռազմական գործողությունների ընթացքում ԱԻ ծառայությունից  4 փրկարար է զոհվել: Վերջիններս  ԱՀ Նախագահի կողմից հետմահու պարգեւատրվել են «Արիություն» մեդալով, իսկ Հովիկ Աղաջանյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալով:

Կարեն Սարգսյանի հրամանագրով՝ Հ. Աղաջանյանին հետմահու շնորհվել էր նաեւ «Փառքի խաչ-Նոյ» հուշամեդալ:

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն այսօր ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի և ծառայության...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Четверг, 28 января 2021 г.