Facebook-ի շահույթն էապես աճել է անցած տարվա վերջին եռամսյակում, երբ մարդիկ, ովքեր ստիպված են եղել տոներն անցկացնել պանդեմիայի պայմաններում, օգտագործել են առաջատար սոցցանցն աշխատանքի եւ հանգստի համար, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
Facebook ընկերությունը հայտարարել է 11,2 մլրդ դոլար շահույթի մասին 28 մլրդ եկամտի դեպքում: Այդ ցուցանիշներն աճել են 53 եւ 33 տոկոսով, համապատասխանաբար, համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ:
«Մենք շատ լավ ավարտել ենք տարին, քանի որ մարդիկ եւ ընկերությունները շարունակել են օգտվել մեր ծառայություններից այս բարդ ժամանակաշրջանում»,-ասել է Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը:
Ընկերությունը հայտնել է, որ իր հիմնական սոցցանցն ունեցել է 2,8 մլրդ օգտատեր դեկտեմբերի վերջին: Ընդ որում, 3,3 մլրդ մարդ օգտագործել է նրա հավելվածներից առնվազն մեկը, ներառյալ՝ Instagram, WhatsApp եւ Messenger:





























