Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը քննադատել է սոցիալական ցանցերին՝ մեղադրելով նրանում, որ նրանք առաջնահերթություն են տալիս օգտվողներին եւ տվյալների հավաքագրմանը՝ վտանգավոր դավադրությունները, ծայրահեղականությունը եւ բեւեռացումը թույլ տալու եւ նույնիսկ խրախուսելու հաշվին, հաղորդում է AP-ն:

«Շատերը հարցնում են «դեռ ինչքա՞ն պետք է դա մեզ հանդուրժվի»՝ փոխանակ հարցնեն «որո՞նք են հետեւանքները»: Որոնք են հետեւանքները՝ ոչ միայն հանդուրժելու, այլեւ խրախուսելու այն բովանդակությունը, որը խաթարում է հասարակության վստահությունը կենսական կարեւոր պատվաստումների նկատմամբ: Որոնք են հետեւանքներն այն բանի, որ հազարավոր օգտվողներ կարող են միանալ ծայրահեղական խմբերին, այնուհետեւ պահել ալգորիթմը, որն ավելին է խորհուրդ տալիս»,- ասել է նա։

Ելույթ ունենալով «Համակարգիչների, գաղտնիության եւ տվյալների պաշտպանության մասին» միջազգային համաժողովում՝ Քուկը նշել է, որ «ժամանակն է դադարել ձեւացնել, թե այս մոտեցումը ծախսեր չի պահանջում»:

«Չի կարելի թույլ տալ, որ սոցիալական երկընտրանքը վերածվի սոցիալական աղետի»,- հավելել է նա՝ վկայակոչելով Netflix-ի վավերագրական ֆիլմը հասարակության վրա տեխնոլոգիայի եւ հատկապես սոցիալական լրատվամիջոցների կործանարար ազդեցության մասին:

Apple-ը պատրաստվում է գարնան սկզբին գաղտնիության վերահսկման նոր համակարգի գործարկմանը, որպեսզի iPhone-ի հավելվածները չկարողանան գաղտնի հետեւել մարդկանց: Թեեւ Apple-ը որոշակի ամսաթիվ չի նշել, ակնկալվում է, որ երկար սպասված անվտանգության միջոցը, որը հայտնի է որպես App Tracking Transparency, կլինի iPhone ծրագրակազմի թարմացման մի մասը, որը, հավանաբար, կհայտնվի մարտի վերջին կամ ապրիլին: