Լեռնային Ղարաբաղում Աղդամի շրջանում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կսկսի աշխատանքը հունվարի 30-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ կենտրոնում կաշխատեն 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ, իսկ մոնիթորինգ կանցկացվի այդ թվում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, հաղորդում է ՆՍՆ-ը:





























