Պաշտպանության նախարարության դիմաց այսօր՝ հունվարի 29-ին, օրենքով սահմանված իրենց աշխատավարձերը ստանալու պահանջով բողոքի ակցիա անցկացնող՝ պատերազմին մասնակցածներից երեքին ընդունեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հանդիպումից առաջ հավաքվածները լրագրողներին հայտնեցին, նախարարության ներկայացուցիչը փակ հանդիպում կանցկացնի իրենց հետ, չի ցանկանում այդ խնդրի շուրջ խոսել տեսախցիկների առջեւ։

«Ասաց՝ չեմ ուզում, լրագրողների առջև չեմ խոսելու, որ թուրքերը չլսեն»,- ասաց ակցիայի մասնակից Դավիթ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ եւս պատերազմի մասնակիցները ՊՆ-ի դիմաց ակցիա էին իրականացրել, սակայն արդյունքի չէին հասել: Նրանց 350 հոգանոց զորախումբը եղել է Լաչինի «դժոխքի ձոր» կոչվող հատվածում, իրենք չեն էլ իմացել, որ իրենց փոխհատուցում է հասնում, սակայն հիմա երբ իմացել են, այդ փոխհատուցումների վճարումը ձգձգում են: