Աշխարհի առաջատար գիտնականները քիմիայի եւ ֆիզիկայի ոլորտում երեք տարվա հետազոտությունից հետո որոշում են կայացրել Մենդելեեւի պարբերական աղյուսակում երկու նոր տարր ավելացնել: Նրանց հայտնաբերած երկու տարրերի նախնական անվանումներն են ununquadium եւ ununhexium, հաղորդում է Pure and Applied Physics (IUPAP) պարբերականը:
Հայտնի է, որ երկու տարրերն էլ բարձր ռադիոակտիվություն ունեն եւ մաքուր ձեւով կարող են գոյատեւել ընդամենը մի քանի ակնթարթ, անմիջապես վերածվելով ատոմների:
Վերջին տարիներին գիտնականները բազմաթիվ անգամ փորձել են համալրել դպրոցական տարիներից բոլորին հայտնի պարբերական աղյուսակը:
«Թափուր» էին 113-118 համարների դիրքերը, սակայն երկար հետազոտություններից հետո գիտնականները եկան եզրակացության, որ միայն 114 եւ 116 համարների տարրերն են բավարարում բոլոր չափանիշներին, որպեսզի համարվեն պարբերական համակարգի մաս: Մնացած դիրքերը լրացնելու համար դեռ վաղ է:




























