Ռուսաստանում ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը կատակերգություն է, համոզված է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը: Frekvence 1 ռադիոյի եթերում ելույթ ունենալիս նա մատնանշել է, որ «Նավալնիին ներկայացնում են՝ որպես ժողովրդավարության համար պայքարող», սակայն իրականում, ինչպես պնդում է Չեխիայի առաջնորդը, քաղաքական գործիչը սովորական նացիոնալիստ է:

Մասնավորապես, ինչպես հիշեցրել է Զեմանը, Նավալնին մասնակցել է մի շարք ազգայնական քայլերթերին, ինչպես նաեւ սատարել է ստալինյան արտաքսումները: «Դե, մի քանի ուրիշ գործ եւս կգտնվեր»,-նշել է Զեմանը:

Այդկերպ, Չեխիայի նախագահը համարում է, որ Նավալնին իրավունք չունի դասվել քաղաքական գործիչների շարքին, որոնք դեմ են Ռուսաստանի ներկայիս իշխանություններին, հաղորդում է ՄԿ-ն: