Facebook Inc ը կսկսի ծանուցումներ հղել ամբողջ աշխարհում iPhone-ի օգտվողներին, թե ինչպես են տվյալներն օգտագործվում գովազդի անհատականացման համար՝ փորձելով շրջանցել Apple Inc-ի գաղտնիության առաջիկա փոփոխությունները, որոնք, ըստ Facebook-ի, վնաս կհասցնեն նրա գովազդային բիզնեսին:
Ամբողջ էկրանով ռեժիմում Facebook-ի եւ Instagram-ի օգտագործողներին կառաջարկվի թույլ տալ իրենց հավելվածներն ու կայքերն օգտագործել անհատականացված գովազդի եւ «այն ընկերությունների աջակցության համար, որոնք հաճախորդներ գրավելու համար գովազդին են ապավինում»։
Apple-ը հայտնել է, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում գաղտնիության մասին իր լողացող ծանուցումները կսկսեն հայտնվել iPhone-ների մեծ մասում:





























