Windows 7-ի աջակցության ավարտը մի շարք թարմացումներ է առաջ բերել, որոնք հիմնված են ավելի ժամանակակից օպերացիոն համակարգերի վրա: Այս մասին հայտնում է Softpedia պարբերականը` վկայակոչելով Microsoft-ի նյութերը, փոխանցում է «Լենտա»-ն:

Կորպորացիայի հայտարարության մեջ, որը վերաբերում է եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակմանը, նշվում է նոր օպերացիոն համակարգերի հաջողության մասին: Լրագրողների խոսքով` Microsoft-ը դրական է գնահատում Windows 10-ի պահանջարկը հնացած Windows 7-ի «սպանությունից» հետո: «2020 թվականին OEM-լիցենզիաների  (Original Equipment Manufacturer) վաճառքից ստացված եկամուտն աճել է մեկ տոկոսով` չնայած նախորդ տարվա բարձր ցուցանիշներին»,- նշվում է ընկերության հայտարարության մեջ: Ընդ որում,  տնային օգտագործողների սեգմենտում Windows 10-ի լիցենզիայի վաճառքից ստացված եկամուտն աճել է 24 տոկոսով:

Կորպորացիայում պատմել են, որ լիցենզիաների վաճառքի աճը 2020 թվականի սկզբին Windows-ի օժանդակ ցիկլի ավարտի հետեւանքներից մեկն է: Microsoft-ի ներկայացուցիչները շարունակական կայուն պահանջարկ էին կանխատեսում անհատական ​​համակարգիչների շուկայում 2021 թվականին: Բացի այդ, ամերիկյան ընկերության վերլուծաբանները կարծում են, որ խաղային սեգմենտում պահանջարկը շատ մեծ կլինի, ինչը կապված է նոր սերնդի Xbox Series X եւ S սերնդի խաղային կոնսոլների թողարկման հետ:

Լրագրողները նկատել են, որ Windows 7-ով աշխատող համակարգիչները շատ դեպքերում հարմար են նաեւ Windows 10-ի համար: Սակայն ՕՀ-ի որոշ նոր գործառույթներից օգտվելու համար համակարգչի թարմացում է անհրաժեշտ: Հեղինակները հայտարարել են, որ Windows 7-ի մասնաբաժինը շուկայական աստիճանաբար կրճատվում է` չնայած օպերացիոն համակարգը դեռ աշխատում է Windows էկոհամակարգին միացված համակարգիչների մոտ 20 տոկոսի վրա: