Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության մեջ փոփոխություններ չեն նկատվում, առցանց ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Հայաստանի Զինված ուժերը վերջին տարիներին ՀԱՊԿ բոլոր միջոցառումների, առաջին հերթին զորավարժությունների ժամանակ «ցուցադրել է պատրաստվածության բավականին բարձր մակարդակ»:
«Հարկ է հասկանալ, որ Հայաստանի ԶՈՒ-ն մեր հավաքական պաշտպանության ուժերի մասն է միայն: Եվ, իհարկե, չնայած (Լեռնային Ղարաբաղում) հակամարտությանը, մենք փոփոխություններ չենք տեսնում մեր հավաքական պաշտպանության ուժերի մարտունակության մեջ»,- շեշտել է Զասը:
«Հակառակը՝ ամեն տարի մեր ուժերն ուժեղացնում ենք»,- նշել է նա:





























