Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կարեւոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղում հրադադարի մոնիթորինգի գործում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «Անադոլուն»:

Նրա խոսքով՝ կենտրոնը տեղակայված է «Ղարաբաղի Աղդամի շրջանում», այն նպաստելու է «տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ անդորրի ապահովման համար ձեռնարկվող ջանքերին»: