Պոպուլյար բենչմարկն AnTuTu սմարթֆոնների համար հրապարակել է ակտուալ մոդելների արտադրողանակության վարկանիշը 2021 թվականի հունվար ամսվա համար: Ցուցակը գլխավորում է նոր լիդերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
AnTuTu-ի հունվարյան վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է iQOO 7-ը` 728 784 միավորով, ինչը երկորդ հորիզոնական է տեղափոխել վերջին ամսվա առաջատար Xiaomi Mi 11-ին: Երկու մոդելներն էլ աշխատում են նոր Qualcomm Snapdragon 888 պլատֆորմի վրա:
Android սմարթֆոնների արտադրողանակության ցուցանիշով երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցնում են Huawei Mate 40 Pro+-ը եւ Mate 40 Pro-ն, որոնք հիմնված են Kirin 9000 չիպի վրա: Հինգերորդ տեղում ՝ նախորդ տարվա Oppo Reno5 Pro +-ն է, որն աշխատում է Snapdragon 865 պլատֆորմի վրա:
Հետաքրքիր է, որ միջին գնի սմարթֆոնների շարքում առաջին տեղը վերցրել է Xiaomi Redmi 10X 5G-ն (401.389 միավոր), որի արտադրողականության համար պատասխանատու է MTK Dimensity 820 պրոցեսորը:





























