2021 թվականին սմարթֆոնների վաճառքի համաշխարհային ծավալը կմեծանա 11,4 տոկոսով՝ մինչեւ 1,5 մլրդ միավոր, հինգերորդ սերնդի կապի (5G) աջակցությամբ սարքերի բաժինը կկազմի 35 տոկոս: Այսպիսի կանխատեսում է ներկայացված ամերիկյան Gartner հետազոտական եւ քոնսալթինգային ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ. ընկերությունը բազավորված է Սթամֆորդում (Կոնեկտիկուտ նահանգ):

«Վերջնական սպառողին սմարթֆոնների վաճառքը աշխարհում կմեծանա տարեկան կտրվածքով 11,4 տոկոսով եւ 2021 թվականին կկազմի 1,5 մլրդ միավոր»,- կանխատեսում է Gartner-ը: Ընկերությունը կարծում է, որ ընթացիկ տարում վաճառվելու է 5G աջակցությամբ 538,5 մլն սմարթֆոն: Սա կկազմի «խելացի հեռախոսների» իրացման ընդհանուր ծավալի 35 տոկոսը:

Ընկերությունը հիշեցնում է, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները անցյալ տարի հանգեցրել են աշխարհում սմարթֆոնների վաճառքի 10,5 տոկոսով անկման: Այս միտումի ակնկալվող հետշրջման պատճառներ են համարվում հինգերորդ սերնդի կապի ցանցերի ընդլայնումը եւ 5G աջակցությամբ մատչելի սմարթֆոնների տեսականու մեծացումը, որոնք արժեն 200 դոլարից սկսած: