Google-ը ներկայացրել է ֆիթնես-հավելվածի թարմացումը, որն օգտագործում է սմարթֆոնի խցիկի հնարավորությունները՝ շնչառությունն ու սրտի կրճատումների հաճախականությունը չափելու համար:

Google Fit-ն արդեն օգտագործում է սմարթֆոնների սենսորները՝ որոշելու համար այն տարածությունը, որ մարդը քայլել է եւ որքան կալորիա է այրել։ Google Pixel հեռախոսներում ներդրված նոր գործառույթները հավելվածի կողմից մշակված առողջական տվյալների վրա կավելացնեն սրտի զարկերը եւ շնչառությունը:

Հաջորդ ամիս կհայտնվի Fit հավելվածի փոփոխությունը, որը նախատեսված է Google Pixel սմարթֆոնների համար, որում տեսախցիկի հաղորդիչը կորոշի շնչառության ընթացքում մարդու կրծքավանդակի շարժումը եւ կհաշվարկի նրա շնչառության արագությունը:

Մատի ծայրով օբյեկտիվին հպվելով՝ Google Fit-ը կկարողանա որոշել, թե որքան արագ է բաբախում մարդու սիրտը՝ կախված նրանից, թե ինչպես է մաշկի գույնը փոխվում արյունը մղելիս, բացատրել են թիմի անդամները:

Բոլոր տվյալները մշակվում են սմարթֆոնների վրա, եւ օգտվողները հնարավորություն կունենան արդյունքները ապահով պահպանել Google-ի տվյալների կենտրոններում իրենց հաշվում:

Fit հավելվածը օգտվողներին թույլ է տալիս ակտիվության կամ առողջության նպատակներ դնել, ինչպես նաեւ օգտագործում է արհեստական բանականություն, որպեսզի սովորեցնի ինչպես հասնել այդ նպատակներին:

Google-ը նախատեսում է Fit-ի նոր տարբերակի հնարավորությունները շուտով ավելացնել Android-ի ծրագրային ապահովմամբ աշխատող այլ սմարթֆոններում, եւ ի վերջո, iPhone-ի հավելվածում։