Apple-ը թողարկել է iOS 14.5-ի բետա տարբերակը, որն ունի առանց դիմակը հանելու iPhone-ն արգելաբացելու հնարավորություն: Ճիշտ է՝ պետք է լինել նաեւ Apple Watch-ի սեփականատեր, հաղորդում է Ferra-ն:
Face ID նոր գործառույթն աշխատում է միայն ժամացույցի առկայության դեպքում: Սմարթֆոնն արգելաբացելու ժամանակ Apple Watch-ը պետք է լինի օգտատիրոջ ձեռքին: Ժամացույցը նաեւ անհրաժեշտ է արգելաբացել: Եթե բոլոր պայմանները պահպանված են, iPhone-ն արգելաբացվում է մեկ հայացքից: Այդ դեպքում ժամացույցը կսկսի թրթռալ:
Նշվում է, որ նոր գործառույթն անհրաժեշտ է ինքնուրույն միացնել կարգավորումներում: Այն չի աշխատի գնումները վճարելու ժամանակ: Այսինքն՝ դիմակով Face ID-ով օգտվելը կարելի է միայն սմարթֆոնն արգելաբացելու համար:
Օգտատերերը կկարողանան ակտիվացնել iOS 14.5 օպերացիոն համակարգի հանրային տարբերակը փոքր-ինչ ուշ:





























