Շաբաթ՝ փետրվարի 6-ի առավոտյան, Ֆրանսիայի Բորդո քաղաքի կենտրոնում բնակելի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը:

Ըստ հրապարակված կադրերի՝ պայթյունը վնասել է մերձակա կառույցների պատուհանները:

Արտակարգ դեպքի պատճառի մասին տեղեկություններ առայժմ չկան:

Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի արձագանքը զգացվել է ամբողջ Բորի փողոցում, որտեղ գտնվում է այն շենքը, որում գրանցել են պայթյունը:

AFP-ն, վկայակոչելով փրկարար ծառայություններին, իր հերթին հայտնում է, որ Բորդոյում պայթյունի հետեւանքով երեք մարդ վիրավորվել է, երկուսը համարվում են անհետ կորած: