Եվրամիության երկրները 750 միլիարդ եվրոյի վերականգնման ֆոնդի մի մասը պետք է օգտագործեն 5G միջանցքներ կառուցելու համար, որպեսզի օգնեն ԵՄ-ին վերականգնվել կորոնավիրուսի համավարակից, հայտարարել է թվային տեխնոլոգիաների եվրահանձնակատար Մարգրետ Վեստագերը:
Անցյալ տարի Եվրահանձնաժողովը հրապարակել է համավարակի հետեւանքներից տուժած ԵՄ տնտեսություններին աջակցելու համար վերականգնման ֆոնդի իր ծրագիրը:
Ներկայումս Եվրահանձնաժողովը ստուգում է ԵՄ երկրների կողմից առաջարկվող տարբեր սխեմաներ` պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են ֆինանսավորման չափանիշներին: Նա ցանկանում է ֆոնդի հինգերորդ մասը օգտագործել թվային նախագծերի համար, որպեսզի օգնի ԵՄ-ին հասնել ԱՄՆ-ին եւ Չինաստանին:
«Դրանցից մեկը, ինչին մենք ձգտում ենք, միջսահմանային, թվային տեսակետից 5G միջանցքներն են»,- ասել է Վեստագերը Reuters-ին:
Անդրսահմանային 5G միջանցքները թույլ կտան ստեղծել ցանց, որը կօգնի ԵՄ երկրներին 5G տեխնոլոգիան տեղակայել տարածաշրջանում տարբեր նպատակներով:
ԵՄ երկրները պետք է օգտվեն վերակառուցման ֆոնդերից` էլեկտրահաղորդման գծեր կառուցելու համար, որոնք կոչվում են փոխկապակցում, որպեսզի օգնի իրականացնել ԵՄ կանաչ նպատակները:
ԵՄ երկրները մինչեւ ապրիլի վերջը պետք է առաջադրեն նախագծերի ծրագրեր, որոնք կարող են հավակնել ֆինանսավորման: Նպատակն այն է, որ միջոցների հիմնական մասը ծախսվի մինչեւ 2023 թվականը:





























