Որոշ երկրներում երեքշաբթի օրը խափանումներ են գրանցվել Instagram սոցիալական ցանցի աշխատանքում: Այս մասին են վկայում Downdetector ծառայության տվյալները, որը հետեւում է ինտերնետ ռեսուրսի աշխատանքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Խնդիրների մասին առավել հաճախ հայտնում են ԱՄՆ-ում եւ Կանադայում, բողոքներերի մեծ մասը Գերմանիայից, Նիդեռլանդներից, Միացյալ Թագավորությունից եւ եվրոպական մի շարք այլ երկրներից է: Ծառայության տվյալներով` դրանց մեծ մասը (մոտ 62 տոկոսը) վերաբերում է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներին, 20 տոկոսը չի կարողանում նոր գրառումներ կատարել, 17 տոկոսը դժվարությունների է բախվում սթորիները դիտելիս: