Samsung ընկերությունն աշխատում է ծալվող սմարթֆոնների նոր սերունդի վրա, հայտնում է sammobile.com պորտալը:
Խոսքը Galaxy Z Fold 3-ի եւ նոր «ծալովի» Galaxy Z Flip 2-ի մասին է: Galaxy Z Fold 3-ը կունենա գրքի ձեւաչափ՝ ճկուն էկրանով, որը ծալվում է պատյանի ներսում: Էկրանի չափը կկազմի 7,55 դյույմ անկյունագծով: Ընթացիկ սերունդի համեմատությամբ՝ կհավելվի S Pen գրիչը:
Z Flip 2-ը սմարթֆոնին վերագրում են 128 կամ 256 Գբ ներկառուցված հիշողություն եւ Android 11 օպերացիոն համակարգ՝ One UI 3.5 ֆիրմային կարգավորմամբ: Սպասվում է, որ երկու գաջեթները կներկայացվեն այս տարվա հուլիսին:





























