Ադրբեջանցիները կարող են Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների դիմել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Դա, նրա խոսքով, կապված է նրա հետ, որ պատերազմում հաղթանակից հետո ադրբեջանցիները չեն կարող անել այն ամենն, ինչ ցանկանում են, չեն կարողանում բնակավայրեր մեկնել առանց խաղաղապահների իմացության եւ այլն:

«Ադրբեջանցիներն այդ ամենի ֆոնին հետագայում կարող են ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքների դիմել»,-հավելեց Էլիբեգովան: