Apple սմարթֆոններում նոր գովազդային հատվածներ կհայտնվեն, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով 9to5mac-ը:

Լրագրողները ուսումնասիրել են iOS 14.5-ի բետա-տարբերակը եւ օպերացիոն համակարգում նոր գովազդային վահանակ են նկատել: Այն գտնվում է App Store-ում ներկառուցված հավելվածի «Որոնում» էջում: Կցված վահանակը ցուցադրվում է iPhone-ի օգտագործողին ամեն անգամ, երբ նա որոնում է իրականացնում հավելվածների առցանց-խանութում:

Հեղինակների խոսքով՝ Apple-ն ակտիվորեն փորձարկում է նոր գովազդային հարթակը: Գովազդային վահանակը հայտնվել է iOS-ի բետա-տարբերակում, բայց այն կարող է չլինել վերջնական տարբերակում: Նկարագրված գովազդային տարածքն ավելի շահեկան դիրք է զբաղեցնում, քան մյուս վահանակները եւ, համապատասխանաբար, կարող է հանգեցնել օգտագործողի կողմից գովազդի հետ փոխազդեցության ավելացմանը:

Ներկայումս App Store-ում գովազդները հայտնվում են որպես որոնման առաջարկներ: Նաեւ՝ վահանակները, որոնք առաջարկում են փորձել ընկերության Apple Music, Apple TV+, Arcade եւ այլ ծառայությունները, կարող են ցուցադրվել iOS- ի հիմնական կարգավորումների էկրանին:

Սմարթֆոնների արտադրողները սովորաբար գովազդը ներդնում են ոչ թանկարժեք սարքերում, որպեսզի դրանով իսկ շուկայում ապահովեն դրա ցածր գինը եւ հանեն սարքի արտադրության ծախսերը։ Լրագրողները նշել են, որ App Store-ում գովազդի ներդրմամբ Apple-ը մտադիր է ավելացնել եկամուտները հավելվածների խանութից: Այս պահին ամերիկյան ընկերությունը 15-30 տոկոս միջնորդավճար է ստանում հավելվածների վաճառքից եւ դրանցում ներդրված ֆինանսական գործարքներից: